Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվություններում կներկայացնի Հայոց ցեղասպանության գրադարանի հուշագրությունների հավաքածուն

Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվություններում կներկայացնի Հայոց ցեղասպանության 
գրադարանի հուշագրությունների հավաքածուն

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսի վարույթների և քննարկումների պաշտոնական հաշվետվություններում ներկայացնել Հայոց ցեղասպանության գրադարանային հուշագրությունների հավաքածուն: Այս մասին կոնգրեսականը նշել է ամերիկահայ հրատարակիչներ Հակոբ և Քնար Մանճիկյանների հետ հանդիպմանը, ում պատկանում է հավաքածուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մանճիկյանները Շիֆին են ներկայացրել Հայոց ցեղասպանության գրադարանային գրքերի հավաքածուն, որ նրանք հրատարակել են 2005 թվականին, և քննարկել մարտի 21-ի ողբերգական հարձակումները Սիրիայի Քեսաբ քաղաքի վրա:

Հավաքածուն բաղկացած է ցեղասպանություն վերապրածների 5 հուշագրություններից, որոնք գրվել են 1915թ իրադարձություններից անմիջապես հետո: Մանճիկյանների շնորհիվ հուշագրությունները թարգմանվել են անգլերեն և հրատարակվել: Հինգերրորդ և վերջին` «Արհամարհված ճակատագիր» հուշագրությունը ներկայացնում է Քնար Մաճիկյանի ծնողների հուշերը, ովքեր Ցեղասպանության տարիներին որբ են մնացել և որդեգրվել արաբների կողմից Սիրիայի անապատում:

«Շատ կարևոր է պահպանել այս պատմությունները ապագա սերունդների համար»,-ասել էիֆը` նշելով, որ Ցեղասպանության նման ահռելի հանցագործության պարագայում շատ ավելի արդյունավետ կլինի դիտարկել մեկ ընտանիքի պատմությունը և թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունն այդ ընտանիքի վրա:

Կոնգրեսականը նաև հայտնել է, որ ապրիլի 14-21-ն ընկած հատվածում Կոնգրեսն արձակուրդում կլինի, ուստի ինքը հավաքածուն կներկայացնի ապրիլի 28-ից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]