Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցերը կհստակեցվեն ապրիլի վերջին

Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի 
միանալու հարցերը կհստակեցվեն ապրիլի վերջին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում ապրիլի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը: «Ապրիլի 29-ի նիստի ժամանակ որոշում կկայացվի, թե ճանապարհային քարտեզով Հայաստանն ուր է հասել, թե ինչպիսի պայմանագիր կնախապատարստվի, ինչպես նաև հնարավոր է պայմանագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ հստակեցում լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վահրամ Ավանեսյանը` նշելով, որ որեւէ փաստաթղթի ստորագրում հնարավոր է մայիսի վերջ- հունիսին:

Էկոնոմիկայի փոխանախարար Կարինե  Մինասյանի խոսքով` Հայաստանը, երբ սկսում էր բանակցությունները, հայտարարել է, որ միանում է Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածքին, որը ֆինքսված է բոլոր որոշումներում: «Բայց այդ տարածքում գործընթացները ևս արագ ընթանում են և ՄՄ անդամ երեք երկրները որոշում են կայացրել մինչև մեր միանալը, ստորագրել միասնական մոդիֆիկացված համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության մասին: Այնտեղ շեշտադրումը հստակ է, որ միայն տնտեսական հարցերն են կարգավորվելու այդ համաձայնագրով: Գործըթնացը շատ արագ է ընթանում և, մենք ևս արագ բանակցություններ ենք վարում, որ եթե անհրաժեշտություն լինի, մենք կմիանանք նաև Եվրասիական տնտեսական միությանը»,-ասաց Կարինե Մինասյանը:

Լրագրողի հարցին. «Այսինքն` հնարավո՞ր է մենք պայմանագիր կնքենք արդեն ոչ թե  Մաքսային միության և Եվրասիական միասնական տարածքին միանալու  համար, այլ միանգամից կնքենք Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիր», Կարինե Մինասյանը ասաց` այո: «Դա կախված է  նրանից, թե երբ կֆիքսվի, որ այդ պայմանագիրը ուժի մեջ կլինի, քանի որ մեզ համար շատ կարևոր է, որ մենք չհայտնվենք վակուումի մեջ: Այնպես չլինի, որ մենք միանանք Մաքսային միությանն  ու Եվրասիական միասնական տարածքին, իսկ երբ գա այն պահը, որ մենք պրակտիկորեն պետք է միացած լինենք Մաքսային միությանը, Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը ուժի մեջ մտնի»,-նշեց փոխնախարարը` հավելելով, որ դրանից կախված ապրիլի 29-ին այդ հարցը կքննարկվի և նոր որոշում կկայացվի, թե մենք որ ուղով ենք գնում: «Դա ավելի շատ տեխնիկական ու իրավաբանական բնույթի հարց է»,-ավելացրեց Կարինե Մինասյանը:

Հարցին, թե որն է Մաքսային միության ու Եվրասիական միասնական տարածքի տարբերությունը Եվրասիական տնտեսական միությունից, Վահրամ Ավանեսյանը նշեց, որ վերջինը մեկ քայլ առաջ է և իր մեջ է ներառում առաջին երկուսը: «Երեք երկրները մի քայլ առաջ են գնացել ու ուզում են ստեղծել Եվրասիական տնտեսական միություն: Էական տարբերությունը հետևյալում է. ավելանալու են մի քանի պայմանագրեր, և երկրորդը` այն ընդհանուր մոդիֆիկացված համակարգ է, որը իր մեջ ներառելու է Մաքսային միությունն ու Եվրասիական միասնական տարածքը: Ժամանակագրական առումով «միությունը» նշանակում է, որ այս երեք երկրները տարբեր պայմանագրերի շրջանակները բերում են միասնական համաձայնագրի շրջանակ»,-ասաց Վահրամ Ավանեսյանը:

Կարինե Մինասյանի տեղեկացմամբ` Մաքսային միության դեպքում, եթե խոսք է գնում միայն ապրանքների շարժի մասին, ապա միության դեպքում ավելանում են չորս ազատությունները: «Եվրասիական տնտեսական միության համաձայնագրով անդամ երկրները միասնական շուկա կունենան չորս ազատությունների մասով, նաեւ` ծառայությունների ազատ շարժի,  կապիտալի հոսքի, աշխատուժի»,-ասաց Կարինե Մինասյանը:

Կարո՞ղ է Եվրասիական տնտեսական միությունը ենթադրել միասնական արժույթի ստեղծում` Վահրամ Ավանեսյանն ասաց. «Դա կարող է ապագայում հանգեցնել միասնական արժույթին, բայց դա չի ենթադրում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]