Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնացի աշխարհահռչակ գրող Հարուկի Մուրակամին լույս Է ընծայել «Տղամարդիկ առանց կանանց» նոր գիրքը

Ճապոնացի աշխարհահռչակ գրող Հարուկի Մուրակամին լույս Է ընծայել «Տղամարդիկ առանց կանանց» նոր գիրքը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տղամարդիկ առանց կանանց». այս խորագիրն ունի ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի նոր գիրքը, որն ապրիլի 18-ին վաճառքի Է հանվել ամբողջ երկրում: Գիրքը, որն առայժմ թողարկվել Է 300 հազար օրինակ տպաքանակով, բաղկացած է վեց Էպիզոդից: Դրանցից յուրաքանչյուրը պատմում է տղամարդկանց մասին, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում կորցրել են սիրած կնոջը:

Նոր գիրքը լույս Է տեսել Հարուկի Մուրակամիի նախորդ ստեղծագործությունից՝ «Դժգույն Ցուկուրու Տաձակին եւ նրա թափառումների տարիները» վեպից, մեկ տարի հետո: Այն Ճապոնիայում դարձել Է 2013 թվականի բեսթսելլերը, որի տպաքանակը գերազանցել է միլիոն օրինակը:

65-ամյա Մուրակամին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ժամանակակից գրողներից մեկն Է, նա քանիցս գրականության գծով առաջադրվել է Նոբելյան մրցանակի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]