Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՍԴՀԿ ատենապետը նոր ձևավորվող կառավարությանը լուրջ ընդդիմախոսներ չի տեսնում

ՍԴՀԿ ատենապետը նոր ձևավորվող կառավարությանը լուրջ ընդդիմախոսներ չի 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրաշալի քառյակը» չի քննադատի Հովիկ Աբրահամյանի կառավարությանն այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանին էր քննադատում, իսկ «Օրինաց երկիրը» սկսելու է ուժեղ քննադատել նոր կառավարությանը և մատնանշել բացթողումները, որովհետև նոր ձևավորվող կառավարությունը լուրջ ընդդիմախոսներ չի ունենալու: Այս մասին հայտարարել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն ապրիլի 18-ին հրավիրված ասուլիսում` նկատելով, որ ՕԵԿ-ի դուրս գալն իշխող կոալիցիայից ինչ-որ չափով ձեռնտու էր նաև ՀՀԿ-ին: Նա կարծում է, որ ցանկացած անձի փոփոխություն չի կարող երկրում հանգեցնել բացառիկ դրական փոփոխությունների. եթե չի փոխվում իշխանության տրամաբանությունը, չի կարելի ակնկալել, որ երկրում դրական փոփոխություններ կլինեն:
ՍԴՀԿ-ն, Գալստյանի խոսքով, պայքար է մղում սոցիալական անարդարության, օլիգարխիայի և օլիգոպոլիայի դեմ: «Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը օլիգարխներն են և այն մարդիկ, ովքեր խոսում են փոքր և միջին բիզնեսի զարգացման և առաջընթացի մասին, առաջին հերթին պետք է հասկանան, որ դրա խոչընդոտն օլիգարխիան է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է կուսակցության ատենապետը: Գալստյանը չի կիսում տեսակետը, որ խորհրդարանական ընդդիմության մի հատվածը կարող է իրեն այնպիսի ճոխություն թույլ տալ, որ կանգնի շարքային քաղաքացու կողքին: «Նոր կառավարությունը պետք է փորձի գնալ սոցիալական լարվածության մեղմացման, իսկ եթե շարունակվի օլիգարխիայի հաղթարշավը սեփական քաղաքացիների դեմ, մենք սոցիալական պայթյունից խուսափել չենք կարողանա»,-նկատել է նա:

Հնարավո՞ր է քառյակը դառնա հնգյակ, եթե ՕԵԿ-ը սկսի քննադատել կառավարությանը, Նարեկ Գալստյանը պատասխանել է. «Քառյակը կդառնա հնգյակ, վեցնյակ, թե յոթնյակ, դրանից դարդին դարման չի լինելու»: Բացի դրանից, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նախկին քննադատությունները չեն հնչեցնելու նոր կառավարության հասցեին՝ ելնելով զուտ անձնական գործոնից: «Քառյակն ուներ հստակ խնդիր, հիմա խնդիրը լուծված է»,- ասել նա՝ նկատի ունենալով նոր վարչապետի նշանակումը:

Ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից: Ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ: Կառավարությունը, Սահմանադրության համաձայն, կձեւավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում: Մինչ այդ կոալիցիոն համագործակցությունից հրաժարվելու հայտարարություններ արեցին «Օրինաց երկիր» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]