Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիբիրցի «կոպեկների միլիոնատերը» ցանկանում Է կնության առնել Լյուդմիլա Պուտինային

Սիբիրցի «կոպեկների միլիոնատերը» ցանկանում Է կնության առնել Լյուդմիլա Պուտինային

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նովոսիբիրսկցի թոշակառու Յուրի Բաբինը, որն ավելի հայտնի Է որպես «կոպեկների միլիոնատեր», ապրիլի 18-ին ՌԻԱ «Նովոստիին» հայտել Է, որ ցանկանում Է իր ձեռքն ու սիրտն առաջարկել ՌԴ-ի ղեկավարի նախկին կնոջը՝ Լյուդմիլա Պուտինային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին ուղիղ եթերում ռուսաստանցիների հետ ամենամյա ավանդական շփման շրջանակներում ՌԴ-ի նախագահը, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը երբ կտեսնի նոր առաջին տիկնոջը, ասել Է, թե նախ պետք Է մարդու տա նախկին կնոջը, իսկ հետո մտածի իր մասին:    

«Ես ազատ եմ 2008 թվականից եւ ցանկանում եմ ձեռքս ու սիրտս առաջարկել Լյուդմիլա Ալեքսանդրովնա Պուտինային: Ես այդ մասին մտածում Էի տակավին երկու ամիս առաջ, բայց երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ մեկ անգամ եւս հուշեց: Հուսով եմ, որ երազանքս կիրականանա»,- ասել Է Բաբինը՝ նշելով որ ինքը Վլադիմիր Պուտինի հասակակիցն Է:

Պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչ կերպ Է պատրաստվում առաջարկություն անել Լյուդմիլա Պուտինային, Բաբինն ասել Է, թե հուսով Է, որ նա իր մտադրությունների մասին կիմանա զանգվածային լրատվամիջոցներից:    

Յուրի Բաբինը որպես կոպեկների միլիոնատեր հայտնի Է դարձել այն բանից հետո, երբ 2012 թվականի դեկտեմբերին վաճառքի  հանեց մեկկոպեկանոց մետաղադրամների իր հավաքածուն: 7,5 տոննա քաշով հինգ միլիոն կոպեկը նա գնահատել Է 19,9 միլիոն ռուբլի: Նաեւ Բաբինը հայտնի Է նրանով, որ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հինգ սենյակ Է առաջարկել իր մենատանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]