Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիան շարունակվում է, սակայն դեռ բարձր է բանկերի դերը

Հայաստանի ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիան շարունակվում է, սակայն 
դեռ բարձր է բանկերի դերը

ԵՐԵՎԱՆ,  18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բանկային համակարգին է բաժին ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների 89.5 տոկոսը։ Այդ ցուցանիշը վերջին տարիներին նվազել է գրեթե 2,5 տոկոսային կետով, ինչը նշանակում է, որ մեծացել է ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիան, և բանկերի կողքին ավելացել են այլ ֆինանսական կառույցներ։ Չնայած դրան` ապահովագրական, արժեթղթերի շուկաների մասնակիցների, ինչպես նաև ֆինանսական համակարգի մյուս հաստատությունների մասնաբաժինը բանկային համակարգի համեմատ շարունակում է մնալ բավականին փոքր, և Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրա վերջիններիս գործունեության ազդեցությունը մեծ չէ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը,ներկայացնելով ֆինանսական կայունության հաշվետվությունը,նշեց,որ դիվերսիֆիկացման բարձր տեմպը նպաստում է ռիսկերի որոշակի նվազեցմանը։ «Եթե մի քանի տարի առաջ մեր ֆինանսական համակարգի հիմնական մասը բանկերն էին, և ֆինանսական համակարգի մասին խոսելիս մենք դա նույնացնում էինք բանկերի հետ, ապա վերջին մի քանի տարիների զարգացումը մեզ հնարավորություն տվեց տարբերակում մտցնել ֆինանսական համակարգում՝ նպաստելով նաև ռիսկերի որոշակի նվազեցմանը։ Էականորեն նվազել է բանկերի տեսակարար կշիռը՝ տեղը զիջելով վարկային կազմակերպություններին և այլ ֆինանսական կառույցներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա։

Նախորդ տարվա համեմատ վարկային շուկայում նվազել է բանկերի ակտիվությունը։ Արդյունքում նվազել են բանկային համակարգի վարկային պորտֆելների աճի տեմպերը, ինչը դրական է գնահատվում ֆինանսական կայունության ապահովման համատեքստում վարկային ռիսկի զսպման տեսանկյունից։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]