Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ եւ տղամարդկային ֆուտբոլ խաղա. Բեռնար Շալանդ

Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ եւ տղամարդկային ֆուտբոլ խաղա. Բեռնար 
Շալանդ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն անդրադարձել է Ռուսաստան կատարած իր այցելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում Շալանդը մասնավորապես նշել է. «Ես չէի ուզում որեւէ կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսեւորել իրենց լավագույն որակները: Բայց քանի որ անպայման ուզում եք որեւէ մեկին առանձնացնեմ, կասեմ Էդգար Մանուչարյանի մասին, մանավանդ գիտեմ, որ նա հետաքրքրում է հավաքականի երկրպագուներին: Էդգար Մանուչարյանը, իսկապես, տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի շատ լավ որակներ, ունի շատ լավ տվյալներ, որոնք նրան տրված են բնությունից եւ շատ պետքական կարող է լինել հավաքականին: Էդգար Մանուչարյանը պետք է կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, պետք է ֆուտբոլային մտածողություն ձեռք բերի, պետք է չվախենա ֆուտբոլից եւ համարձակ, տղամարդկային ֆուտբոլ պետք է խաղա: Հայերով սիրում ե՞նք չէ, այս խոսքը: Պետք է ամբողջ դաշտում խաղա եւ պետք է հասկանա այսօրվա ֆուտբոլի պահանջները: Ես զրուցել եմ նրա հետ: Նա պետք է նվիրված ու քրտնաջան աշխատի, եւ այդ ժամանակ արդյունքներ կլինեն»:

 Ռուսաստանում Շալանդը ներկա է գտնվել «ԲԿՄԱ»-«Ուրալ» երիտասարդական թիմերի, նաեւ` «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» հանդիպումներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը դիտել է «Լոկոմոտիվ»-«Անժի» երիտասարդական թիմերի և «ԲԿՄԱ»-«Ուրալ» հանդիպումները: Ապրիլի 13-ին Շալանդը հետևել է «Լոկոմոտիվ»-«Անժի» և «Վոլգա»-«Դինամո» հանդիպումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]