1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը Անկարայի դատախազությունում «հարուստ» անձնական գործ ունի

Էրդողանը Անկարայի դատախազությունում «հարուստ» անձնական գործ ունի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հանրապետական դատախազությունում ընդհանուր հաշվարկով գտնվում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած 503 դատական հայցեր: Մեղադրական դիմումների մեծամասնությունում նշվում է, որ Էրդողանի նկատմամբ սոցմեդիաների միջոցով «վիրավորանք և սպառնալիք» պարունակող ուղերձներ են հղվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

Բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր տարբեր գրառումներ են կատարել լրատվամիջոցներում կամ սոցցանցերում, և Թուրքիայի իրավապահ մարմինները նրանց հայտնաբերել են, սկսվել է իրավական գործընթաց: Սակայն քանի որ հաղորդագրությունների մեծ մասն արվել է Twitter միկրոբլոգի միջոցով և այն էլ` արտասահմանից, Թուրքիայի դատախազությունը կանգնել է խնդրի առաջ: Չնայած թուրքական կողմի ներկայացրած դիմումներին` Twitter-ի ղեկավարությունը հրաժարվել է հայտնել գրառում կատարած անձնանց ինքնությունն ու գտնվելու վայրը:

Բացի Էրդողանի հարուցած դատական գործերից, դատախազությունում կան նաև նրա դեմ հարուցված գործեր: Դրանց մեծամասնության մեջ պահանջ է ներկայացված պատասխանատվության ենթարկել Էրդողանին «Սահմանադրական դատարանը նվաստացնելու, մարդկության դեմ հանցանք գործելու, ցեղասպանության կամ դրա համար հանցավոր խմբավորում կազմավորելու, ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք սերմանելու, պաշտոնը չարաշահելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտող հրապարակումներ անելու» համար: Վերոնշյալ հայցերի մեծ մասը ներկայացվել են ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]