Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նյու Յորքի միջազգային ավտոսալոնում տարվա լավագույն ավտոմոբիլ Է ճանաչվել Audi A3-ը

Նյու Յորքի միջազգային ավտոսալոնում տարվա լավագույն  ավտոմոբիլ Է ճանաչվել Audi A3-ը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական՝ երրորդ սերնդի Audi A3 ավտոմոբիլը տարվա լավագույն ավտոմոբիլ Է ճանաչվել Նյու Յորքում ընթացող միջազգային ավտոսալոնում: Եզրափակիչում այն առաջ Է անցել այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են BMW 4 Series-ը եւ Mazda3-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Որոշումը կայացրել Է հեղինակավոր ժյուրին, որի կազմում եղել են աշխարհի 22 երկրներ ներկայացնող  69 լրագրողներ, որոնք գրում են ավտոմոբիլների թեմայով: Կանոնների համաձայն՝ ժյուրիի անդամներն ընտրել են սոսկ այն ավտոմոբիլների թվից, որոնք արտադրվել են 2013 թվականին եւ վաճառվել առնվազն երկու մայր ցամաքներում:  

«Audi A3-ը մեր տեխնիկական հնարավորությունները ցուցադրում Է ավտոմոբիլների արտադրության բոլոր ասպեկտներում: Այս պարգեւը մեծ նվաճում Է ամբողջ ընկերության համար»,- ընդունելով մրցանակը՝ հայտարարել Է Audi-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուպերտ Շտադլերը:

Մեկ տարի առաջ լավագույն ավտոմոբիլ Էր ճանաչվել յոթերորդ սերենդի Volkswagen Golf-ը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]