Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում ջրասույզ եղած լաստանավի նավապետին սպառնում Է մինչեւ հինգ տարվա ազատազրկում

Հարավային Կորեայում ջրասույզ եղած լաստանավի նավապետին սպառնում Է մինչեւ հինգ տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լի Չժուն Սոկը՝ «Սեւոլ» լաստանավի նավապետը, լաստանավ, որն ապրիլի 16-ին նավաբեկության Է եթարկվել Հարավային Կորեայի ափերի մոտ, կարող Է դատապատվել հինգ տարվա ազատազրկման եւ դրամական տուգանքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հաղորդել Է The Chosun Ilbo թերթը:

«Լին եւ նրա անձնակազմը ենթարկվել են քրեական պատասխանատվության: Համապատասխան օրենքների համաձայն՝ նավի նավապետն արտակարգ իրադրության դեպքում պարտավոր Է ձեռնարկել մյուսներին փրկելու անհրաժեշտ քայլեր»,- գրել Է հրատարակությունը: Մինչդեռ, թերթը հիշեցնում Է, որ 69-ամյա նավապետ Լի Չժուն Սոկը եւ անձնակազմի առանձին անդամներ եղել են նրանց թվում, ովքեր առաջինն են հեռացել նավից:

Ինչպես հայտնի Է դարձել, պատահարի պահին նավը վարել Է նավապետի 26-ամյա երրորդ օգնականը, որն ընդամենը մեկ տարվա փորձառություն ունի: Դա, մասնագետների կարծիքով՝ նույնպես նպաստել Է իրադարձությունների ցավալի զարգացմանը:  

Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքները վերսկսվել են ապրիլի 18-ի առավոտյան: Վերջին տվյալներով ողբերգության զոհերի թիվը հասել Է 28-ի,  271 ուղեւոր համարվում Է անհայտ կորած: Փրկվել Է 179 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]