Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շիրակի թեմի «Բարգործական ջոկատ»-ը հանդես եկավ «Մեկ զամբյուղ=ուրախ Զատիկ» նախաձեռնությամբ

Շիրակի թեմի «Բարգործական ջոկատ»-ը հանդես եկավ «Մեկ զամբյուղ=ուրախ Զատիկ» 
նախաձեռնությամբ

ԳՅՈՒՄՐԻ,17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի երիտասարդները շարունակում են զարմացնել իրենց բարեգործական գաղափարներով:  Այս անգամ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու «Բարգործական ջոկատ»-ի անդամները, Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ,  հանդես եկան «Մեկ զամբյուղ=ուրախ Զատիկ» նախաձեռնությամբ:

Ջոկատի անդամները դիմել են Գյումրիում գործունեություն ծավալած 80 գործարարի՝ անապահով ընտանիքների համար Զատկի մթերքներ գնելու նպատակով  որոշակի գումարի տրամադրման խնդրանքով: Նրանց և անհատ քաղաքացիների աջակցության արդյունքում` Գյումրու սոցիալապես անապահով  մոտ 80 ընտանիք  կստանա Զատկի մթերքի զամբյուղ՝  ձու, ձուկ, բրինձ, գինի, չամիչ և այլն:

Մինչ  ակցիայի մեկնարկը ջոկատի հանձնախումբը կատարել է կարիքի գնահատում և պարզել, որ յուրաքանչյուր փաթեթի համար անհրաժեշտ  է  12 հազար 400 դրամ գումար: Դա այն գումարն է, որի շրջանակներում հնարավոր է որոշակի քանակությամբ ձեռք բերել Զատկի սեղանի համար ամենաանհրաժեշտ մթերքները:  Ակցիայի  շահառու ընտանքիների ընտրությունը ևս իրականացվել է  ջոկատի կամավորների  կողմից՝ կարիքների գնահատման արդյունքում:  «Ուրախ ենք, որ մեր ակցիային Գյումրու գործարարների մեծ մասն արձագանքեցին: Ակցիային միացել են նաև անհատ քաղաքացիներ: Մոտ  124 հազար դրամ գումար փոխանցել է նաև Շիրակի մարզպետարանը, իսկ World vision կազմակերպությունը աջակցություն ցուցաբերել է սննդամթերքի տեսքով»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ջոկատի անդամ Գայանե Ավետիսյանը:

Ջոկատն արդեն պատրաստել է Զատկի փաթեթները: Ապրիլի 17-ին 60 ընտանիք արդեն ստացել է մթերքների զամբյուղ, իսկ մոտ 25  զամբյուղ կբաժանվի վաղը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]