1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում անցկացվել է փրկարարների շտաբային ուսումնավարժանք

Գյումրիում անցկացվել է փրկարարների շտաբային ուսումնավարժանք

ԳՅՈՒՄՐԻ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունում ապրիլի 17-ին կայացավ շտաբային ուսումնավարժանք: Ներկայացնելով վարժանքի նպատակն  ու ուսումնավարժության մասնակիցների կազմը՝ Շիրակի մարզի փրկարարական  վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը նշեց, որ ամեն տարի անցկացվող վարժանքներն  հետապնդում են  հնարավոր տարբեր աղետների դեպքում իրականացվելիք քայլերի  ներկայացման, պատասխանատու կառույցների խնդիրների բարձրաձայնման նպատակները, իսկ առաջ եկած խնդիրնեն էլ այս վարժանքների արդյունքում գտնում են իրենց լուծումները:

Հրամանատարաշտաբային վարժանքը  ղեկավարում էր Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Այս անգամ վարժանքն անցկացվեց «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի  /ՀԱԷԿ/ միջուկային  և ճառագայթային վթարների  դեպքում Արմավիր  քաղաքից Գյումրի քաղաք  տարհանված  բնակչության ընդունման և  տեղաբաշխման կազմակերպումը»  թեմայով: «Շտաբային վարժանքների նպատակը մասնակիցների հմտություններն ու ունակությունները  ստուգելն  է, ինչպես նաև կառավարման մարմինների և տարբեր կազմակերպությունների միջև  փոխհամագործակցության կատարելագործումը: Աղետների դեպքում համագործակցված աշխատանք պետք է կատարվի Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների վարչության, բնակչության տարհանան հանձնաժողովների, մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, առողջապահության  և մյուս վարչությունների,   ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ՀՀ առողջապահության նախարարության  համապատասխան հաստատությունների, Գյումրու քաղաքապետարանի, «Շիրակջրմուղկոյուղի»,»Հայաստանի Էլեկտրական ցանցեր», «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունների կողմից: Այս բոլոր կառույցները պետք է մշակեն և ներկայացվնեն աղետների դեպքում իրականացվող աշխատանքերի կոնկրետ քայլերի ծրագիր»,- նշեց Մարատ Սարիբեկյանը:

Ըստ նախատեսված սցենարի՝  ՀԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի զարգացումը սահմանված ժամկետներում չկանխելու պատճառով, անհրաժեշտություն է  առաջացել Արմավիր քաղաքի բնակչությանը տարհանել  և ժամանակավորապես բնակեցնել Գյումրի քաղաքում: Այդ մասին ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված   տեղեկությունից հետո, Շիրակում, իրականացվելու է տարհանված բնակչության ընդունման կազմակերպում: Ուսումնավարժության մասնակիցներն, ստանալով հավաքի ազդանշան, մասնակցում են խորհրդակցության: Համաձայն ստեղծված իրավիճակի, ըստ  գործունեության ոլորտների, անում են առաջարկություններ տարհանված բնակչության ընդունման ու տեղաբաշխման   կազմակերպման միջոցառման վերաբերյալ: Հաջորդ փուլով նախատեսված է  տարհանված բնակչության կենսապահովման միջոցառումների կազմակերպում և  իրականացում:

Յուրաքանչյուր կառույցի կողմից կատարվելիք քայլերը, վարժանքի ընթացքում մանրամասն ուսումնասիրվեցին, քննարկվեցին գործողությունները:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]