Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կապանում աճում է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը

Կապանում աճում է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը

ԿԱՊԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան քաղաքի թիվ 13 մանկապարտեզում պետբյուջեի միջոցներով իրականացված նորոգման աշխատանքներից հետո նախակրթարանի սաների թիվն ավելացել է 30-ով: Տրամադրված ավելի քան 31 մլն դրամ գումարով հիմնովին նորոգվել է մանկապարտեզի խոհանոցային մասը, մեկ խմբասենյակ` իր ճաշասենյակով, ննջասենյակով ու սանհանգույցներով, փաստաթղթերի համար ստեղծվել է արխիվ: Մանկապարտեզն ապահովվել է նաեւ գույքով, որը տրամադրվել է Կապանի քաղաքապետարանի, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի եւ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից:

«Մանկապարտեզի նորոգումը կատարվել է այն գումարներով, որ պետբյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է մարզին իմ պաշտոնավարման սկզբում, եւ մենք դրանք նպատակաուղղել ենք մանկապարտեզի նորոգմանը, որպեսզի փոքրիկների համար ապահովենք բարեկեցիկ պայմաններ: Նախակրթարանների համար ունենք այլ ծրագրեր եւս, որոնցով ձգտելու ենք բոլոր թաղամասերում ունենալ նորոգված մանկապարտեզներ», - խմբասենյակի բացման հանդիսությանն ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Իսկ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին: Թիվ 13 մանկապարտեզի սաների թիվը ընթացիկ ուստարում ավելացել է 75-ով` դառնալով 150: Եվս 25 երեխա հերթագրված է մանկապարտեզ հաճախելու համար: Սակայն մանկապարտեզի մյուս խմբասենյակների նորոգումից հետո միայն հնարավոր կլինի թաղամասի բոլոր փոքրիկներին ընդգրկել մանկապարտեզում:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]