Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղում այսօր պահպանվում է 219 ֆոնդ

Հայաստանի ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղում այսօր պահպանվում է 219 ֆոնդ

ԱՐՏԱՇԱՏ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղում այսօր պահպանվում են 219 ֆոնդ` 35169 պահպանման միավորով, որոնցից 29004-ը մշտական պահպանության գործեր են եւ իրենցից գիտապատմական արժեք են ներկայացնում (ունեն 100 եւ ավելի տարվա պատմություն), շուրջ 6165-ը` 50 տարվա ժամկետով պահպանման, 9825-ը` երկարաժամկետ պահպանման գործեր են (պահպանվում են 10 տարով եւ կենսաթոշակային, անձնագրային տվյալներ են): Կան 27 կրկնվող ֆոնդեր, որոնք ունեն նաեւ ՀԱԱ Արարատի մարզային մասնաճյուղի Վեդի եւ Մասիս քաղաքներում գտնվող ներկայացուցչությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀԱԱ Արարատի մարզային մասնաճյուղի վարիչ Սոս Ժամհարյանը, արխիվացված նյութերում չկան անհատական փաստաթղթեր, եղածներն էլ մշտական պահպանության են վերցված 1924թվականից եւ զուտ պաշտոնական-պետական փաստաթղթեր են:

Հունվարից արխիվի աշխատակազմն աշխատում է արդեն լուծարված կազմակերպությունների փոքրածավալ եւ նմանատիպ ֆոնդերի խտացման գործընթացի վրա: Առաջիկա տասնօրյակում կավարտեն աշխատանքները: Ժամհարյանի պարզաբանմամբ, նկատելիորեն կնվազեն արխիվում պահվող ֆոնդերի քանակը:

Այս տարվա ընթացքում նախատեսվում է արխիվացնել Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի, Արարատի մարզպետարանի, Արտաշատի տարածաշրջանի նոտարական գրասենյակի, Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի գործերը:

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում քաղաքացիներից ստացվել է 439 հարցում, որից 351-ին տրվել է դրական, իսկ 88-ին` բացասական պատասխան: ԱՊՀ երկրներից ստացվել է 54 հարցում, իսկ ՀՀ կազմակերպություններից` 59 նամակ-գրություն` հիմնականում թեմատիկ հարցերի վերաբերյալ(հողի տարածքի չափերի վերաբերյալ): ժամհարյանը նշեց, որ վերջին 1-2 տարում նկատելիորեն ավելացել են ՌԴ-ից ստացվող հարցումները` ներկայումս այնտեղ բնակվող հայերի աշխատանքային ստաժի հետ կապված:

Արդեն հինգ տարի է, մարզային մասնաճյուղն իր ֆոնդերը պահպանում է Արտաշատի թիվ 9 մանկապարտեզի`1250 քմ տարածքով նախկին շենքում, որն Արտաշատի քաղաքապետարանը ՀԱԱ-ին է հատկացրել անվճար հիմունքներով: Իսկ նախորդ վարչական շենքը, որտեղ 1998-2009 թթ. պահվում էին մասնաճյուղի ֆոնդերը (Արտաշատի թիվ 3 մանկապարտեզի նախկին շենք), մեղմ ասած, գտնվում էր անմխիթար եւ օգտագործման համար անբարենպաստ վիճակում:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]