Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում աճում է լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը

Հարավային Կորեայում աճում է լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի ափերի մոտ լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է իննի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Կիոդո գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության հրապարակած տվյալներին: «Հարավային Կորեայի կառավարության տվյալներով՝ լաստանավում եղել է 462-ից մինչեւ 475 մարդ: Զոհվել է ինը հոգի: Անհետ կորած է համարվում 287 մարդ»,- նշել է գործակալությունը: «Սեւոլ» մարդատար նավը ապրիլի 6-ին խորտակվել է Հարավային Կորեայի հարավ-արեւմտյան ափի մոտ: Ավելի վաղ Agence France-Presse-ը հաղորդել է, որ հաջողվել է փրկել 174 նավաբեկյալների: Լաստանավում հիմնականում եղել են դպրոցականներ, որոնք տուրիստական ուղեւորություն էին կատարում իրենց ուսուցիչների հետ: Որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում են Հարավային Կորեայի առափնյա պահպանության ու նավատորմի 170 նավեր, գործի են դրված 550 ջրասուզակներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]