Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայի հայերի միությունը երկրի իշխանություններից համարժեք վերաբերմունք է պահանջել զոհված հայերի ընտանիքներին

Ուկրաինայի հայերի միությունը երկրի իշխանություններից համարժեք վերաբերմունք է 
պահանջել զոհված հայերի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը կառույցի արտահերթ նիստի ժամանակ անդրադարձել է Սլավյանսկում հայազգի Ռուբեն Ավանեսյանի մահվանն ու նշել, որ պետությունը, անկախ փաստից, թե զոհվածները քաղաքական ինչ դիրքորոշում ունեն, պետք է յուրաքանչյուր զոհի առնչությամբ համարժեք վերաբերմունք ցուցաբերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով analitika.at.ua-ն, Շատվորյանը դիմում է պատրաստել Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին եւ վարչապետ Արսենի Յացենյուկին՝ խնդրանքով ցուցաբերել համարժեք վերաբերմունք ողբերգության առնչությամբ: «Մեր պարտքն է, մարդկանց հետ պահել ապօրինի գործողություններից: Իսկ այն ընտանիքները, ովքեր հարազատ են կերցրել, պետք է զգան պետության հոգատարությունը»,- ասել է Շատվորյանը: Ավելի վաղ նա հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով համայնքի ներկայացուցիչներին սադրանքներին տեղի չտալ եւ չմասնակցել ապօրինի ու չարտոնված միջոցառումներին:

Շատվորյանը հայտարարել է, որ Ուկրաինայի հայերի միությունը կողմ է Սահմանադրության դրույթների եւ քաղաքացիների իրավունքների պահպանմանն ու դատապարտում է յուրաքանչյուր հակաօրինակ գործողություն: «Երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն առաջացնում են Ուկրաինայի քաղաքացիների մտահոգությունը` անկախ նրանց ազգային պատկանելությունից: Այսօր մեր պարտքն է ամեն ինչ անել համայնքի ներսում կայունության եւ փոխըմբռնման պահպանման համար»,- հայտարարել է Շատվորյանը:

Ապրիլի 13-ին, նախնական տեղեկություններով, հրազենային վնասվածքից Ուկրաինայի Դոնեցկ շրջանի Սլավյանսկ քաղաքում զոհվել էր հայազգի Ռուբեն Ավանեսյանը: Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որ միավորում է երկրում գործող բոլոր հայկական կառույցները: Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպություն է, որն ընդգրկվել է Եվրամիության ռեգիստրում` որպես ամենաթափանցիկ կազմակերպություն:

Ներկայում Ուկրաինայում բնակվում է շուրջ 400 հազար հայ։ Նրանք ապրում են հիմնականում Կիևում (40 հազար), Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Լվովում, Զապորոժիեում, Ղրիմի քաղաքներում և այլուր։ Ուկրաինայում գործում են 23 հայկական եկեղեցի և 2 մատուռ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հրատարակվում են «Արագած», «Մասսյաց աղավնի» հայկական թերթերը, «Սուրբ Խաչ» հանդեսը։ 2001թ. ստեղծվել է Ուկրաինայի հայերի միությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am