Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ժնեւում մեկնարկում են Ուկրաինայի իրադրության կարգավորմանը նվիրված քառակողմ բանակցությունները

Ժնեւում մեկնարկում են Ուկրաինայի իրադրության կարգավորմանը նվիրված քառակողմ բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 17-ին Ժնեւում տեղի կունենան Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ուկրաինայի բանակցությունները: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության աղբյուրը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Ժնեւ՝ մասնակցելու քառակողմ հանդիպմանը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արդեն ժամանել է Ժնեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լավրովը, Քերին, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան պետք է քննարկեն երկրի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Նախօրյակին Էշթոնը հանդիպում է ունեցել Դեշչիցայի հետ: Այդ մասին Twitter-ում հայտնել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մանը: Ինչպես հաղորդել է «Ուկինֆորմ»-ը, ապրիլի 16-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը նշել է այն հինգ պահանջները, որոնք Ժնեւում կհնչեցնի Անդրեյ Դեշչիցան: Դրանք են՝ Ռուսաստանի կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցության դադարեցումը, Ուկրաինայի սահմաններից ՌԴ-ի զորքերի հեռացումը, Դաշնության խորհրդի այն որոշման հետկանչումը, որը թույլատրում է զորքերն օգտագործել Ուկրաինայի տարածքում, Ղրիմից Ռուսաստանի զորքերի դուրսբերումը, թերակղզու բռնակցման վերաբերյալ իրավաբանական որոշումների չեղարկումը եւ այն Ուկրաինայի իրավասությանը վերադարձնելը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]