Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ. Սամվել Թադեւոսյանն ՕԵԿ-ի մասին

Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ. Սամվել Թադեւոսյանն ՕԵԿ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը հայտարարություն է տարածել ՕԵԿ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: «Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին` համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար` հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ:

Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը` Հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար մոտ 2 տարի` անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար: Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ»,-ասված է Սամվել Թադեւոսյանի` «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ:

ՕԵԿ-ին անդամակցության դադարեցման մասին ապրիլի 16-ին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]