1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դավիթ Հարությունյանն անհեթեթություն է համարում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ նախաձեռնությանն ընթացք տալու ԵԽԽՎ Բյուրոյի որոշումը

Դավիթ Հարությունյանն անհեթեթություն է համարում Սարսանգի ջրամբարի 
վերաբերյալ նախաձեռնությանն ընթացք տալու ԵԽԽՎ Բյուրոյի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը դժվարանում է նշել ԵԽԽՎ Բյուրոյի կողմից ԼՂ Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը ընթացք տալու պատճառները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ Բյուրոյի արածն անհեթեթություն է, սակայն արդեն կայացած փաստ: «Դժվարանում եմ նշել, թե որն է եղել նման որոշման պատճառը: Բյուրոյի արածն ուղղակի անհեթեթություն է»,- ասաց Հարությունյանը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը չցանկացավ բարձրաձայնել այն քայլերի մասին, որ իրականացնելու է հայաստանյան պատվիրակությունը:  Նա նշեց, որ փորձելու են հասնել նրան, որ հարցի վերաբերյալ օբյեկտիվ զեկուցող ընտրվի: «Հետագայում մենք աշխատելու ենք զեկույցի նախապատրաստման ընթացքում, իսկ մեր քայլերի մասին այս պահին նպատակահարմար չէ բարձրաձայնել»,- ասաց Հարությունյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը։ Բյուրոյում բանաձևի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, ով պետք է պատրաստի համապատասխան զեկույց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ: Ապրիլի 7-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽ վեհաժողովում Ադրբեջանցի պարգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ, որը կապված է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշել  են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ամառվա ամիսներին դադարեցվում է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։ Ադրբեջանական պատվիրակությունը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ, սակայն ԵԽԽՎ Բյուրոն ոչ մի անգամ ընթացք չի տվել դրանց:

Սարսանգի ջրամբարը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում՝ Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրատարողությունը՝ 560 մլն մ³, օգտակարը՝ 500 մլն մ³, ջրթողքը՝ 900 մ³/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ձմռանը չի սառցակալում։ Կա ձկնաբուծություն։ Շրջակայքն անտառածածկ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]