Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ինը դարձել է լոնդոնյան վարսավիրանոցի «գովազդային դեմքը»

Կիմ Չեն Ինը դարձել է լոնդոնյան վարսավիրանոցի «գովազդային դեմքը»

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի M&M Hair Academy գեղեցկության սրահի մենեջեր Մո Նաբախի նախաձեռնությամբ` վարսավիրանոցի գովազդային պաստառին հայտնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նկարը:  «Ձեր  սանրվածքը լավը չէ՞: Ապրիլին մեր վարսավիրանոցում դուք կարող եք ունենալ նորաոճ սանրվածք` 15 տոկոս զեղչով» գովազդային պաստառն ու Հյուսիսային Կորեայի առաջոնրդի նկարը հետաքրքրել են անցորդներին եւ վարսավիրանոցում սկսվել է իսկական իրարանցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»,-ը վկայակոչելով The Guardian-ը, գովազդային պաստառի տեղադրումից մեկ շաբաթ անց տղամարդ հաճախորդների այցելությունը եռապատկվել է:

Գովազդային պաստառի գաղափարը հետաքրքրել է նաեւ Մեծ Բրիտանիայում Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության դեսանատան աշխատակիցներին: Նրանք նախ մի քանի լուսանկար են կատարել, իսկ մի քանի օր անց կրկին այցելել են վարսավիրանոց եւ պահանջել մենեջերից հեռացնել գովազդային պաստառը: «Մենք ոչ թե Հյուսիսային Կորեայում ենք, այլ Մեծ Բրիտանիայում»,- հայտարարել է մենեջերը` հավելելով, որ իր գործողություններում չի անցել կոռեկտության սահմանը: Ավելի ուշ դեսպանատան աշխատակիցները դիմել են ոստիկանությանը, սակայն պարզվել է, որ իրավական առումով էլ վարսավիրանոցը ոչ մի խախտում չի կատարել: Դեսպանատան ներկայացուցիչները հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, միայն հավելել են, որ, ամենայն հավանականությամբ, վարսավիրանոցի մենեջերի հետ հարցերը կպարզաբանեն դատարանում:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]