Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանում սիրիացի փախստականները կազմում են բնակչության 27 տոկոսը

Լիբանանում սիրիացի փախստականները կազմում են բնակչության 27 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում սիրիացի փախստականները կազմում են ընդհանուր բնակչության 27 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհատ Մաշնուքը՝ ավելացնելով, որ այդ թիվն աստիճանաբար աճում է: Նախարարը նաև տեղեկացրել է, որ իրենք ցանկանում են օգնել սիրիացի փախստականներին, սակայն, մյուս կողմից, չեն ցանկանում, որ նրանց մեծ թիվը Լիբանանին խնդիրների առջև կանգնեցնի:

Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը նշել էր, որ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի: Այս ցուցանիշով Լիբանանը փոխստականների թվով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը:  Անտոնիո Գուտերեշի խոսքով` 2012թ. ապրիլին Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմում էր 18 հազար, 2013-ին` 356 հազար, իսկ այսօր՝ 1 միլիոն:

Նախորդ տարի ՄԱԿ-ը համաշխարհային հասարակությունից 1,89 միլիարդ դոլար է խնդրել 2014թ. Լիբանանում սիրիացի փախստականներին օգնելու համար: Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանն ավելի վաղ խնդրել էր օգնություն ցուցաբերել Լիբանանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]