Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի փաստաբանների պալատը շնորհավորել է ոստիկանների մասնագիտական տոնը

Հայաստանի  փաստաբանների պալատը շնորհավորել է ոստիկանների մասնագիտական 
տոնը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փաստաբանների պալատը շնորհավորել է ոստիկաններին` մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ոստիկաններին մաղթել է տոկունություն և  քաջառողջություն։

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից ջերմորեն շնորհավորելով Ոստիկանության օրվա առթիվ, Զոհրաբյանը նշել է, որ մասնագիտական տոնը լրացուցիչ խթան է, որպեսզի քննարկվեն ոլորտում առկա բացթողումներն ու թերությունները, որոնք հնարավոր է լուծել միայն ինքնամաքրման եղանակով: նա նման գործելաոճը ոստիկանության համակարգում արդեն ակնառու է համարել:

«Բարեփոխման և ինքնամաքրման ճանապարհն ընտրելով` ոստիկանությունը մեծացրել է իր հանրային կշիռը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթում է ոստիկաններին տոկունություն և քաջառողջություն այս դժվար ու պատասխանատու գործում»,- գրված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]