Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճամբարակում ներկայացվեց «Կիկոսի մահը» տիկնիկային ներկայացում-մյուզիքլը

Ճամբարակում ներկայացվեց  «Կիկոսի մահը» տիկնիկային ներկայացում-մյուզիքլը

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետարանի դահլիճում, «Խոսենք տիկնիկների միջոցով»  ծրագրի շրջանակներում  ներկայացվեց  Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը» տիկնիկային ներկայացում-մյուզիքլը՝ «Արեգ» տիկնիկային թատրոնի բեմադրությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` դահլիճը լեփ-լեցուն էր ոչ միայն Ճամբարակ քաղաքի, այլեւ տարածաշրջանի գյուղերից եկած մարդկանցով:

Միջոցառմանը ներկա էին քաղաքի գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչները, դպրոցների, մանկապարտեզների երեխաները, մշակութային գործիչներ` ՀՀ Մշակույթի նախարարության  ժամանակակից արվեստների բաժնի ղեկավար Վարդան Գրիգորյանը եւ Հովհ. Թումանյանի անվան տինիկային թատրոնի  տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Ներկայացումը կազմակերպվել էր «Արեգունի» սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության կողմից` «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների եւ խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերության« Ուկրաինայի «ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն»-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը եւ աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում եւ Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Ապրիլի 25-ին «Արեգ» տիկնիկային թատրոնը կներկայացնի «Գյուղացին, արջը եւ աղվեսը» ռուսական ժողվրդական հեքիաթ- մյուզիքլը` սինթեզված Ճամբարակ քաղաքի հիմնադրման 174-ամյա պատմությանը:

 Խոսորվ Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]