1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին

ՀՀ վարչապետը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկանության 
աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ոստիկանության 96-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ՀՀ ոստիկանության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ՀՀ վարչապետը բարձր է գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումներն ու մոտեցումները:

«Դուք շատ լավ գիտակցում եք, որ այսօր մեր հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ոստիկանության համակարգից: Ես տեսնում եմ այն առաջընթացը, այն դրական տեղաշարժը և այն վստահությունը, որ ձևավորվում է հասարակության մոտ ոստիկանի նկատմամբ: Դա մեծ հպարտություն ու պատիվ է ձեզ համար և պետք է խնդրեմ, որ շարունակեք այդ արժանապատիվ գործը»,-ասել է Հ.Աբրահամյանը:

Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի բոլոր դրական նախաձեռնություններին, որպեսզի ոստիկանական համակարգն ավելի զարգանա, հասարակական վստահությունն ավելի ամրապնդվի և հզորանա:

Ոստիկանության օրվա կապակցությամբ և օպերատիվ-ծառայողական գործունեության ու հասարակական կարգի ապահովման գործում ունեցած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանին, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանին և ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]