Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում կատարվել է 9 հազար հեկտար գարնանացան գարու ցանք

Գեղարքունիքի մարզում կատարվել է 9 հազար հեկտար գարնանացան գարու ցանք

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն մեկ շաբաթ է, ինչ արագ թափով ընթանում են գարնանացանի աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, ապրիլի 16-ի դրությամբ` մարզում արդեն կատարվել է մոտ 9 հազար հեկտար գարնանացան գարու ցանք:

Մարզ է ներկրվել եւ շահառուներին բաշխվել պահանջված քանակության եւ պետության կողմից սուբսիդավորված գարու սերմացու, դիզվառելիք եւ պարարտանյութ: Եղած տեխնիկան նույնպես բավարար է` գարնանացանը ժամանակին ավարտի հասցնելու համար: Գյուղմեքենաների պարկի թարմացման նպատակով համայնքների կողմից ներկայացվել է 40 տրակտորի եւ 2 կոմբայնի պահանջ, որից 10 նորագույն «Բելառուս» մակնիշի տրակտոր արդեն ներկրվել է մարզ:

Սկսվել է նաեւ բազմամյա խոտաբույսերի ցանքը: Կարտոֆիլի ցանքը համատարած կսկսվի ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]