Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի եզդի համայնքը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` իրենց ազգային տոնը շնորհավորելու համար

Հայաստանի եզդի համայնքը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` 
իրենց ազգային տոնը շնորհավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Եզդիների ազգային տոնի` Տաուսի Մալակիի կապակցությամբ, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը փոխանցել է Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանին:

Հայ-եզդիական դարավոր բարեկամությունը բազմաթիվ ծրագրերով կյանքի է կոչվում նաև Երևանում: Եզդի համայնքն իր ուրույն տեղն ունի  մայրաքաղաքային սոցիալ-տնտեսական ու մշակութային առօրյայում, իսկ համայնքի խնդիրները այսուհետ էլ մշտապես գտնվելու են Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը շնորհակալություն է հայտնել  բարեմաղթանքների համար և խնդրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել  եզդի համայնքի երախտագիտությունը`մշտապես ցուցաբերվող աջակցության և կոնկրետ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Հասան Թամոյանն ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը Երևանի առաջին քաղաքապետն է, ով ամեն տարի շնորհավորում է եզդիների բոլոր ազգային տոները, պարբերաբար պարգևատրում և խրախուսում եզդի համայնքի ներկայացուցիչներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]