Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Յուրի Վարդանյանը բարձր գնահատեց Հայաստանի ծանրորդների ելույթը Եվրոպայի առաջնությունում

Յուրի Վարդանյանը բարձր գնահատեց Հայաստանի ծանրորդների ելույթը 
Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  սպորտի եւ երիտասարդութան հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը բարձր գնահատեց վերջերս Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ավարկված ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած հայաստանցի մարզիկների արդյունքները՝ 3 մեդալ եւ 8-րդ թիմային տեղ: Ապրիլի 16-ին նա ընդունեց ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականների մարզիկներին ե մարզիչներին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա առանձնացրեց մրցաշարի մեդալակիրներ Վանիկ Ավետիսյանի, Ռուբեն Ալեքսանյանի եւ Սմբատ Մարգարյանի ելույթները:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը ներկայացրեց առաջնությանը մասնակցած բոլոր մարզիկների ելույթները` համապատասխան  գնահատական տալով դրանց եւ խոսելով հայկական ծանրամարտի հեռանկարների մասին: Նա նշեց,որ մեր թիմի մարզիչները մեդալների մասին նախապես չԷին խոսում, բայց ակնկալիքներ ունեին, որոնք արդարացան:

Կանանց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը իր հերթին նշեց, որ այս անգամ մեր ծանրորդուհիների ելույթը ավելի շատ ուղղված Էր մրցումային փորձ ձեռք բերելուն: Նա հավելեց, որ կոնկրետ արդյունքների մասին խոսելը բարդ Էր:

Վարդանյանը լավագույնը մաղթեց հայ ծանրորդներին` ցանկանալով նրանց հաղթական ելույթ նոյեմբերին Ղազախստանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]