Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանը նախարարներին եւ պատգամավորներին արգելել է հեռախոսով ներկայանալ նիստերին

Էրդողանը նախարարներին եւ պատգամավորներին 
     արգելել է հեռախոսով ներկայանալ նիստերին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նախարարներին եւ պատգամավորներին արգելել է բջջային հեռախոսներով ներկայանալ նիստերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Նշվում է, որ այժմ կառավարության կամ կուսակցության ակտիվի` Էրդողանի մասնակցությամբ ընթացող նիստերին մասնակցելու համար եկած նախարարներից եւ պատգամավորներներից հեռախոսները վերցվում են դահլիճ մտնելու ժամանակ

2014 թ-ի փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ 2011 թ-ին Salam ահաբեկչական կազմակերպության դեմ Ստամբուլի դատախազության կողմից անցկացված հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ կապված մոտ 7 հազար մարդկանց, այդ թվում նաեւ Թուրքիայի վարչապետի եւ կառավարության անդամների հեռախոսային խոսակցությունները:

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում` վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Դրանից հետո Էրդողանը «գյուլենականների» իսկական «որս» է սկսել Թուրքիայում եւ Ադրբեջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]