1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրոպան հայտնվել Է «սառը պատերազմից» հետո խոշորագույն հումանիտար ճգնաժամում. Տուրբյոռն Յագլանդ

Եվրոպան հայտնվել Է «սառը պատերազմից» հետո խոշորագույն հումանիտար ճգնաժամում. Տուրբյոռն Յագլանդ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առանձին երկրներում տեղի են ունենում «մարդու իրավունքների լուրջ խախտումներ, դիտվում Է կոռուպցիայի աճ, բարգավաճում Է մարդավաճառությունը, զարգանում են ռասիստական եւ խտրական հայացքները»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը հայտնել Է Հին աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին հրապարակված հաշվետվությունում:     

Նրա կարծիքով՝ Եվրոպայի երկրները հայտնվել են «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր խոշորագույն հումանիտար ճգնաժամում: «Գործազրկությունն ու աղքատությունը շատ երկրներում պարարտ հող են ստեղծում ծայրահեղականության եւ առճակատման համար»,- նշված Է փաստաթղթում:   

Եվրոպայի այլ հակամարտությունների թվում Յագլանդը հիշատակել Է նաեւ Ուկրաինայի իրադրությունը: «Ժողովրդավարական արգելակների եւ հակակշիռների, ազատ զանգվածային լրատվամիջոցների եւ անկախ դատական համակարգի բացակայությունը ծնունդ Է տվել համատարած կոռուպցիայի եւ հանգեցրել իշխանության չարաշահման»,- նշել Է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]