Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Twitter-ը Թուրքիայում գրասենյակ չի բացի

Twitter-ը Թուրքիայում գրասենյակ չի բացի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի ղեկավարությունը Թուրքիայում գրասենյակ չի բացի: Wall Street Journal պարբերականի հետ զրույցում նման հայտարարություն է արել Twitter-ի հանրային քաղաքականության հարցերով ղեկավար Քոլին Քրոուվելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քրոուվելը նշել է, որ Թուրքիա կատարած իրենց այցի ընթացքում իրենք որևէ համաձայնության չեն եկել թուրքական իշխանությունների հետ գրասենյակ բացելու հարցում:

Օրեր առաջ Twitter-ի ղեկավարությունը ժամանել էր Թուրքիա` տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների պետական մարմնի ներկայացուցիչների հետ քննարկելու երկում Twitter-ի գրասենյակ բացելու հարցը:

Մարտի 20-ի ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել էր մուտքը  Twitter սոցիալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության 

ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր. բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում, թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]