Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վայոց ձորում արջի հարձակումից փրկված կնոջ առողջական վիճակը կայուն է

Վայոց ձորում արջի հարձակումից փրկված կնոջ առողջական վիճակը կայուն է

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երեք օր է, ինչ Արտաշատի  հիվանդանոցում է Վայոց ձորի Ռինդ գյուղի բնակչուհի Սիրանուշ Վարդանյանը, ում հաջողվել է ոչ միայն փրկվել արջի հարձակումից, այլև ոտքերով նրան հրել և գցել ձորը: Կնոջ հետ դեպքը պատահել է Ռինդ գյուղից ոչ շատ հեռու գտնվող դաշտավայրում կանաչեղեն հավաքելիս: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի  հիվանդանոցի վնասվածքաբան Սարգիս Սահակյանը պատմեց, որ Վարդանյանի առողջական վիճակը կայուն է: «Հիվանդի առողջական վիճակի դինամիկան բարելավվում է, նա արդեն քայլում է, խոսում»,- պատմեց բժիշկը: Նրա կարծիքով` միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ կինը, ամենայն հավանականությամբ, հայտնվել է արջին «պատկանող» տարածությունում, եւ կենդանին որոշել է պաշտպանվել «անկոչ» հյուրից:

Արջի հարձակման արդյունքում  Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ` կոտրվել է թևը, ինչպես նաև ստացել է վնասվաքներ որովայնի հատվածքում: Կինը ուժեղ վախի զգացում է ունեցել, սակայն հավաքել է ուժերն ու որոշել հրել արջին: Նրան օգնություն են ցուցաբերել համագյուղացի կանայք: Վարդանյանին սկզբում տեղափոխել են Եղեգնաձորի, ապա Արտաշատի հիվանդանոց: Վարդանյանը հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ:

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը զրուցել է համարձակ կնոջ հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]