Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանն ամեն ինչ կանի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Ղարիբաշվիլի

Վրաստանն ամեն ինչ կանի ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. 
Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն «ամեն ինչ կանի ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացն առողջացնելու համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: 

«Այսօր Պրահայում տեղի կունենա Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը Գրիգորի Կարասինի հետ, որտեղ կքննարկվեն բազմաթիվ հարցեր»: «Կարծում եմ, որ մենք պետք Է ամեն ինչ անենք ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացն առողջացնելու համար»,-նշել Է վարչապետը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Աբաշիձեի եւ ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի այսօրվա երկկողմ հանդիպումը թվով արդեն վեցերորդն Է:

Պրահայի հանդիպումից առաջ Կարասինը ՌԻԱ Նովոստիին ասել Է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ բեռնափոխադրումների ծավալը միայն ընթացիկ տարվա երկու ամսում կազմել Է անցյալ տարվա  ընդհանուր ցուցանիշի գրեթե 55 տոկոսը: Այսպես, Կարասինի խոսքով՝ փոխադարձ առեւտրի շրջանառությունը 2013 թվականի ընթացքում ավելացել Է 33 տոկոսով, իսկ 2014 թվականի հունվար-փետրվարին 2013 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել Է 51 տոկոս: Բացի այդ, ընթացիկ տարվա հունվարից շուրջօրյա ռեժիմով սկսել Է աշխատել Վերին Լարս-Կազբեգի անցագրային կետը:

«Սկսած հունվարից՝ ռուս եւ վրացի սահմանապահների միջեւ Վերին Լարս-Կազբեգի անցակետում բացվել Է կապի ուղիղ գիծ, ինչը մեծապես օգնում Է ապահովելու զգալիորեն ավելացած տրանսպորտային հոսքը: Երկկողմ բեռնափոխադրումների ծավալը միայն ընթացիկ տարվա երկու ամսվա ընթացքում կազմել Է ամբողջ 2013 թվականի ցուցանիշի գրեթե 55 տոկոսը: Այն ժամանակ բեռնափոխադրումները կազմել են 110,5 հազար տոննա»,-հավելել Է դիվանագետը:

Կարասինի խոսքով՝ Պրահայի հանդիպմանը կողմերը քննարկելու են  երկկողմ հարաբերությունների վիճակը: Ինչպես նշել Է դիվանագետը, անցած 2013 թվականը բավականին արդյունավետ Էր, ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բոլոր բարդություններով հանդերձ, դրականը քիչ չի եղել, ամենակարեւորն այն Է, որ փոխգործակցությունը վերընթաց Է զարգանում հենց այն բնագավառներում, որտեղ այն հնարավոր Է դիվանագիտական հարաբերությունների բարակայության պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]