Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանը խոստացել է Թուրքիայի արդարադատության համակարգը մաքրել գյուլենականներից

Էրդողանը խոստացել է Թուրքիայի արդարադատության համակարգը մաքրել 
գյուլենականներից

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության համակարգը կմաքրվի Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

«Ինչպես պետության «միջանցքները» մաքրեցինք ու հիմա մաքրում ենք այդ խմբավորումներից, այնպես էլ արդարադատության «միջանցքները» կմաքրենք այդ խմբավորումից, այդ ցանցից»,- հայտարարել է Էրդողանը: Միաժամանակ վարչապետը նշել է, որ այդ գործընթացն այնքան էլ դյուրին չի ընթանա, քանի որ իրենք «35 տարվա մաքրություն են անելու»:

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում` Թուրքիայում: Մինչև վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am