Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի սամբիստները խոստանում են ոսկե մեդալներ նվաճել

Հայաստանի սամբիստները խոստանում են ոսկե մեդալներ նվաճել

ԵՐԵՎԱՆ,15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Եվրոպայի նորաթուխ չեմպիոն հայ երիտասարդ սամբիստ, զինծառայող Գրիգոր Մխիթարյանը խոստանում Է ապագայում զարգացնել իր հաջողությունները միջազգային մրցասպարեզներում:

Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց մարզիկի հետ:

- Գրիգոր, կարծում եմ, կարիք չկա հարցնել, թե ինչպիսի՞ տրամադրությամբ ես վերադարձել Եվրոպայի առաջնությունից: Իսկ ինչպիսի՞ տրամադրությամբ Էիր մեկնել Իսպանիա:

-Թող անհամեստ չթվա, բայց ես մեկնել Էի միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով: Անցկացրեցի 3 գոտեմարտ, բոլորն Էլ դժվար Էին, բայց վստահ Էի, որ կհաղթեմ: Այդպես Էլ եղավ: Կանխագուշակելով հնարավոր հաջորդ հարցը` նշեմ, որ մտադիր եմ ոսկե մեդալ նվաճել նաեւ աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա հոկտեմբերին Կորեայում:

- Ո՞րն Է քո նման վստահության հիմքը:

-Ազգային սամբոյի լավ ավանդույթները, լավ թիմ ունենալը եւ մեր արդյունքները Եվրոպայի առաջնությունում: Մենք զբաղեցրել ենք 3-րդ տեղերը ե՛ւ պատանիների, ե՛ւ երիտասարդների մրցումներում: Այժմ նպատակ ունենք հետագայում ավելի հաջող ելույթներ ունենալ:

- Դու վստա՞հ ես, որ դա հնարավոր Է:

-Միանշանակ: Բայց մենք դա դեռ պետք Է ապացուցենք հաջորդ մրցումներին մասնակցելիս: Մեր այսօրվա արդյունքները դեռ մեր հնարավորությունների սահմանը չեն: Հանգստանալու երկար ժամանակ Էլ չունենք՝ առաջիկայում նոր մրցումներ են:

-Իսկ մրցակիցներին չե՞ս թերագնատում:

- Մեր մրցումների մասնակիցների թվի եւ որակի աճը այնպիսին Է, որ նույնիսկ ցանկության դեպքում չես կարող  խաբվել: Այնպես որ, ես լավ եմ ճանաչում նրանց բոլորին եւ իրատեսորեն եմ նայում սեփական հնարավորություններին:

- Մրցաշարի ընթացքում ափսոսալու առիթ ունեցե՞լ ես:

- Միայն այն առումով, որ մենք կարող Էինք եւ ավելի շատ չեմպիոններ ունենալ:

Զրուցեց Զավեն Վարդանյանը      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]