1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մարդատար նավ Է խորտակվել Հարավային Կորեայի ափամերձ շրջանում

Մարդատար նավ Է խորտակվել Հարավային Կորեայի ափամերձ շրջանում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեւոլ» մարդատար լաստանավը, որն ապրիլի 16-ի առավոտյան խորտակվել Է Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ, գրեթե ամբողջովին սուզվել Է ջրի տակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Ըստ Ռյոնհապ գործակալության տվյալների՝ առայժմ հաջողվել Է տարահանել լաստանավում 477 ուղեւորներից 388-ին, եւս մեկը գտնվել Է մեռած: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ բոլոր փրկվածները տեղի դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչներ են: Զոհվածի մասին մանրամասններ լրատվամիջոցները չեն հայտնում:

«Սեւոլ» մարդատար նավը՝ շուրջ 6,8 հազար տոննա ընդհանուր տարողությամբ, ճանապարհորդություն Էր կատարում Ինչհոն նավահանգստի եւ Չեջու կղզու միջեւ:    

Կորեայի Հանրապետության նախագահ Փակ Կին Հեն կարգադրել Է մոբիլիզացնել բոլոր առկա ուժերը եւ միջոցները երկրի ափերի մոտ աղետի ենթարկված լաստանավի ուղեւորների եւ անձնակազմի անդամներին փրկելու համար: Փրկարար գործողությանը կներգրավվեն առափնյա պահպանության կատերների եւ ուղղաթիռների անձնակազմերը, ռազմածովային ուժերի նավերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]