Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը եւ Մերկելը կարեւորել են Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ Ժնեւի քառակողմ հանդիպումը

Պուտինը եւ Մերկելը կարեւորել են Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ Ժնեւի քառակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ռուսական պետության ղեկավարը նշել է, որ «հակամարտության կտրուկ սրվելը երկիրն ըստ էության դնում է քաղաքացիական պատերազմի եզրին»:

Երկու երկրների ղեկավարները կարեւորել են ապրիլի 17-ին քառակողմ ձեւաչափով (Ռուսաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Ուկրաինա) պլանավորված բանակցությունները: «Հույս է հայտնվել, որ Ժնեւի հանդիպմանը կհաջողվի տալ հստակ ազդանշան, որը կնպաստի իրադրությունը խաղաղ հուն փոխադրելուն»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

Պուտինը նաեւ հիշեցրել է Ուկրաինայի տնտեսության կայունացման եւ Եվրոպային ռուսական բնական գազի մատակարարումն ապահովելու կարեւորության մասին:

Ինչպես հաղորդել է Գերմանիայի կառավարությունը, Մերկելը Պուտինի հետ «հանգամանորեն քննարկել է» Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: «Հեռախոսազրույցի ուշադրության կենտրոնում եղել է Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարների եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի՝ ապրիլի 17-ին Ժնեւում ծրագրված հանդիպման նախապատարստումը»,- ասել է կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Կրիստիանե Վիրցոնան: Նա նշել է, որ կողմերը տարբեր կերպ են գնահատել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Վերջինիս խնդրանքով Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդգծելով երկրի հարավ-արեւելքի քաղաքացիական բնակչության բողոքի ակցիաները ճնշելու համար զինված ուժերն օգտագործելու անթույլատրելիությունը: Հեռախոսազրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ:

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մեքսիկական Reforma թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե այժմ նպատակահարմար չէ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահների ուղարկել Ուկրաինա: «Ներկա պահին նպատակահարմար չէ զորքեր ուղարկել այնտեղ»,- ասել է նա եւ հավելել, որ «Ուկրաինայի ճգնաժամը հղի է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ավելի հեռու գնացող հետեւանքներով»:

Մինչ այդ Ուկրաինայի Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հանրապետության նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը Պան Գի Մունի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է խաղաղապահների հետ համատեղ գործողություն անցկացնել երկրի արեւելքում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]