Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 2/8. Հարրի Փոթերն առաջին անգամ տեղ է գտել բեսթսելերի ցանկում

Մանկական բեսթսելեր 2/8. Հարրի Փոթերն առաջին անգամ տեղ է գտել բեսթսելերի 
ցանկում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգի ու բանջարեղենի, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության գլխավոր նպատակներից է վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս են տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գրքեր:

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

«Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջըթռչող ցախավելը» գիրքը երրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն:

Հինգերորդ տեղում «Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը: 

Յոթերորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

Բեսթսելերի ութերորդ հորիզոնականում կրկին Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներն» ամփոփող ժողովածուն է` «Արևիկի» հրատարակությամբ:

Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքն առաջին անգամ տեղ է գտել բեսթսելերի ցանկում: Համաշխարհային այս բեսթսելերը մշտապես մեծ պահանջարկ ունի աշխարհի տարբեր երկրներում: Հայ ծնողներն իրենց երեխաներին են նվիրել այս յուրօրինակ ստեղծագործության օրինակներից:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը ժողովածուն: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),  «Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 62
2 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

ՄՀՄ 34
3 -2 «Մաշան ուարջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 12
4 0 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 11
5 * «Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» GSM 9
6 *

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 8
7 նոր

Հանս Քրիստիան Անդերսեն

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 8
8 -3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 8
9 նոր

Ջոան Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»

Գասպրինտ 8
10 -4

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 5

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]