1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է հայկական վարժարանի ռմբակոծությունից տուժած հայ 9 վիրավորներին

Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է հայկական վարժարանի ռմբակոծությունից 
տուժած հայ 9 վիրավորներին

ԴԱՄԱՍԿՈՍ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի հայկական վարժարանի ռմբակոծությունից տուժած եւ ֆրանսիական հիվանդանոց տեղափոխված հայ 9 վիրավորներին են այցելել Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Դամասկոսի Հայ Առաքելական Թեմի առաջնորդ գերաշնորհ Արմաշ եպս. Նալբանդյանը, ինչպես նաև միությունների ղեկավարներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը: 

Ըստ ԱԳՆ տեղեկատվության` ապրիլի 15-ին` առավոտյան ժամը 7:45-ին, հարեւան տարածքում տեղակայված զինյալ խմբավորումների կողմից Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում գտնվող Հայ Կաթողիկե «Փարոս» վարժարանի վրա նետված 3 արկերը պատճառել են նյութական մեծ վնասներ: Ռմբակոծության հետեւանքով վիրավորվել են մոտ 60 աշակերտներ և վարժարանի մանկավարժներ: Վիրավորների թվում են ազգությամբ և ծագումով հայ 6 աշակերտներ, ինչպես նաև 3 ուսուցիչներ:

Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի Դամասկոսի թղթակից Մոսիկ Ինճեճիկյանը հաղորդել է վիրավոր երկու հայ աշակերտների եւ երկու ուսուցչուհիների անունները. վիրավոր աշակերտներն են Նարեկ Մարաշլյանը եւ Հակոբ Խտըրլարյանը, իսկ ուսուցչուհիները՝ Սիլվա Լուլեճյանը եւ Ֆրասու Տեշօղլանյանը: Վարժարան այցելության պահին վիրավորվել է նաեւ Ռուպա Արիսյանը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]