Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փաստաբանական դպրոցի տնօրեն է նշանակվել Սիմոն Բաբայանը

Փաստաբանական դպրոցի տնօրեն է նշանակվել Սիմոն Բաբայանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը ապրիլի 15-ին նախագահել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի փաստաբանակա պալատի լրատվական ծառայությունից` համաձայն  Փաստաբանական դպրոցի կանոնադրության` նիստին մասնակցել են վեց անդամից բաղկացած Խորհրդի 5 (հինգ) անդամները` Արա Զոհրաբյանը (Խորհրդի նախագահ), Լյուդվիգ Դավթյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Հակոբյանը և Հերիքնազ Տիգրանյանը: Նիստի ընթացքում քննարկվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու և նոր տնօրեն նշանակելու հարցերը:

Նիկոլայ Բաղդասարյանը պնդել է իր հրաժարականի դիմումը և հայտնել, որ այլ գործերով անձնական ծանրաբեռնվածության պատճառով է ցանկանում ազատվել դպրոցի տնօրենի պաշտոնից: Նիկոլայ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանին և խորհրդի անդամներին՝ համատեղ աշխատելու համար:

Արա Զոհրաբյանը առաջարկել է Դպրոցի նոր տնօրեն նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանին, ով իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի ուսումնական գործընթաց ղեկավարելու հարուստ փորձ:

Դպրոցի խորհրդի նախագահն առաջարկել է Դպրոցի երկու ծրագրերի պատասխանատու սահմանել Նիկոլայ Բաղդասարյանին, նկատի ունենալով այն, որ այդպիսի ցանկություն է հայտնել նա և, այդ ծրագրերից տեղյակ լինելով, կարող է ծրագրերը հասցնել իրենց ավարտին։

Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին հայտնել է, որ Սիմոն Բաբայանը առավել որակով է կազմակերպելու փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացը, քանի որ ունի փորձ մանկավարժական ոլորտում:

Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բաղդասարյանին` վերջին երկու տարիներին կատարած արդյունավետ աշխատանքի համար, և հարցերը ներկայացրել է քվեարկության: ՀՀ փաստաբանական դպրոցի խորհուրդը միաձայն որոշել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը բավարարել և դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները` լուծելով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, և 2014 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն  նշանակել Սիմոն Ալբերտի Բաբայանին: Քվեարկությունից հետո Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել խորհրդից վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար:

Խորհրդի նիստից հետո Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Դպրոցի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]