Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հալեպում հայեր են զոհվել եւ վիրավորվել

Հալեպում հայեր են զոհվել եւ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում շարունակվում են ռազմական թեժ բախումները։ Զինյալ խմբավորումները տասնյակներով հրասանդեր եւ արկեր են արձակում Հալեպի զանազան շրջաններում, հատկապես Նոր գյուղի ուղղությամբ` մարդկային եւ նյութական լուրջ վնասներ հասցնելով բնակչությանը։ Հայ եւ տեղացի վիրավորներ ու զոհեր կան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, վիրավոր հայորդիների անուններն են` Վրեժ Եագուպյան, Ժագ Տեկիրմենճյան, Հարութ Աբիկյան, Արաքսի Օրուլյան, Հասմիկ Մանուել-Թութունճյան, Կարո Քարակուլլեյան: Տեղացի զոհերի կողքին զոհվել են նաեւ երկու հայորդիներ՝ Սագո Աշնալըքյանը եւ Լեւոն Գեւորգյանը։

Զգուշացվում է հեռու մնալ պատուհաններից եւ պատշգամներից, իսկ պայթյունների ձայներ լսելու պարագայում անմիջապես դուրս չգալ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բախումների հետևանքով ժամանակավորապես վտանգվել է Հալեպից դուրս գնալու միակ ճանապարհը` Խանասերը: Այդ ճանապարհը գործող է, սակայն բախումների սաստկացման պարագայում, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես այն փակ է: Ապրիլի 12-ի առավոտյան ժամը 10:00-ից Խանասերի ճանապարհով անցնող մի քանի ուղևորությունները հետաձգվել են:

Սիրիայում արդեն երեք տարի  ձգվող հակամարտության հետեւանքով, ՄԱԿ-ի տվյաներով, 130 հազար մարդ է զոհվել: Զոհվել են նաեւ մոտ ութ տասնյակ հայորդիներ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]