Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքական կողմի արձագանքը ցույց է տալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արդիականությունը. Շավարշ Քոչարյան

Թուրքական կողմի արձագանքը ցույց է տալիս Հայոց ցեղասպանության միջազգային 
ճանաչման  արդիականությունը. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության պայքարում: Այս մասին նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Times.am լրատվական կայքի դիտարկումը, թե, արձագանքելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին՝ Թուրքիայի արտգործնախարարությունն իրողությունները խեղաթյուրող  և կասկածելի փաստարկների հիման վրա հայտարարություն է արել։ 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևը որակել է որպես «հապշտապ պատրաստված» և «ոչ լուրջ»: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերթական անգամ հայտարարության մեջ նշել է Առաջին աշխարհամարտի տարիներին «1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին»` ընդգծելով արդար հիշողության և այս հարցում թուրքերի ու հայերի կողմից երկխոսության անհրաժեշտությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին հիշեցրել է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը` ասելով, որ հանձնաժողովի հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում:

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Բանաձևն անցել է 12 կողմ և 5 դեմ ձայներով: Առաջարկվում է Սենատին 2014թ. ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 

Բանաձևը ներկայացրել էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը ապրիլի 3-ին: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցել հայ-թուրքական կայուն և կառուցողական հարաբերությունների հաստատմանը` հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և ճշմարտության ճանաչման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]