Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սև, դառը SHOCKոլադ» ներկայացումը կանդրադառնա կին-տղամարդ հակասություններով լի փոխհարաբերություններին

«Սև, դառը SHOCKոլադ» ներկայացումը կանդրադառնա կին-տղամարդ 
հակասություններով լի փոխհարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սև, դառը SHOCKոլադ» ներկայացումը առաջին անգամ կներկայացվի հանդիսատեսի դատին  Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ապրիլի 15-ին և 16-ին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ներկայացման պաշտոնական գործընկեր «Սփրինգ PR» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մարիամ Սաֆարյանը,  գլխավոր դերերում հանդես են գալու դերասանուհի Լուիզա Ղամբարյանը և երգիչ, դերասան Արամոն:

Ներկայացման սցենարի հեղինակն  է երգչուհի Էմմա Պետրոսյանը, բեմադրող ռեժիսորը` Սուրեն Շահվերդյանը: 

«Սև, դառը SHOCKոլադ»-ը անտրակտ մտորումով հոգեբանական դրամա է, որում ներկայացված են կին-տղամարդ հակասություններով լի փոխհարաբերությունները: Ներկայացումը փորձում է պատասխանել «կինն է իրավացի, թե տղամարդը» հարցին:  «Սև, դառը SHOCKոլադ»-ից անմասն չի մնում նաև սիրո, դավաճանության թեման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]