1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

The Beautified Project-ը երաժշտության միջոցով «ոչ» է ասում ցեղասպանություններին

The Beautified Project-ը երաժշտության միջոցով «ոչ» է ասում ցեղասպանություններին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:The Beautified Project հայկական անգլալեզու ռոք խումբն  աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ակումբային համերգով հանդես կգա Երևանում: Խմբի երկրպագուները ապրիլի 24-ին `Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի  օրը «Ուլիխանյան» ակումբում միայն մեկ համերգ վայելելու հնարավորություն կունենան, որի ընթացքում կհնչեն  խմբի երգերը երկու ակուստիկ կիթառի, թավջութակի և դաշնամուրի ուղեկցությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը նշեց, որ կայանալիք համեգը նվիրվում է ոչ միայն Մեծ եղեռնի զոհերի, այլև աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին: «Մենք ուզում ենք, որպեսզի աշխարհում չլինեն ցեղասպանություններ, և կարծում ենք, որ այս մասին պետք  է բարձրաձայնել նաև երաժշտության միջոցով»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով` անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում և որ ժողովուրդների դեմ է տեղի ունենում ոճրագործությունը այն դատապատելի է: «Կարևոր չէ, թե ինչ ազգային պատկանելություն ունի մարդը, քրիստոնյա է, թե մուսուլման, ցեղասպանությունը մնում է ցեղասպանություն»,- պարզաբանեց երաժիշտը:

Նա տեղեկացրեց, որ կայանալիք համերգը կտարբերվի նրանով, որ իրենք միայն մեկ օր կատարելու են նաևհայերեն ստեղծագործություններ: Առաջին անգամ խումբը հանդիսատեսի դատին կներկայացնի իրենց երգացանկում ընդգրկված «Կլիլիկիա» և չընդգրկված «Արագիլ» ստեղծագործությունները: «Այս երգերը մեր երգացանկում չեն ընդգրկվելու, պարզապես մենք որոշել ենք այս երեկոյի համար ներկայացնել դրանք: Կատարելու ենք նաև Սայաթ-Նովա»,- պատմեց The Beautified Project խմբի հիմնադիրը:

 2011 թվականին  The Beautified Project-ը  հանդես է եկել համերգով Լոնդոնի ամենամեծ հայկական եկեղեցում` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որը լուսաբանվել է նաև BBC-ի կողմից: 2013-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 29-ին տեղի էր ունեցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երեկո: Առաջիկայում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ խումբը ծրագրում է հանդես է գալու նոր նախաձեռնություններով:

The Beautified Project ռոք խումը հիմնադրվել է 2005 թվականին Անդրե Սիմոնյանի կողմից Լոնդոնում: Այն ամենահայտնի անգլալեզու երգացանկ ունեցող խումբն է Հայաստանում, ինչպես նաեւ առաջին ռոք խումբը, որի տեսահոլովակները ցուցադրվել են BBC եւ MTV հեռուստաալիքների բրիտանական տարբերակով: 2011 թ. հյուրախաղերի ընթացքում BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ խմբի մասին: The Beautified Project-ը 2008 թ. թողարկել է իր Behind The Happy Mask, իսկ 2010-ին` Beyond The Butterfly, իսկ 2013-ին United We Fall երաժշտական ալբոմները:

Տաթևիկ Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]