Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիան աջակցում է միջազգային ահաբեկչությանը, իսկ Արևմուտքը լուռ է. Հայկ Բաբուխանյան

Թուրքիան աջակցում է միջազգային ահաբեկչությանը, իսկ Արևմուտքը լուռ է. Հայկ 
Բաբուխանյան

 ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքն աչք է փակում Քեսաբում տեղի ունեցող միջազգային հանցագրծուևթյունների վրա: Ապրիլի 8-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: «Գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում զինյալներին վարժեցնում է և իր օդուժի օգնությամբ ուղարկում Սիրիա, ագրեսիա է դրսևորում Սիրիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ, փորձում է ոչնչացնել նրանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Բաբուխանյանը:

Բաբուխանյանի խոսքով, միջազգային ահաբեկչությանն աջակցելը, ազգային փոքրամասնությունների վրա հարձակումները միջազգային հանցագործություններ են, սակայն այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի լռության պայմաններում: Պատգամավորն ընդգծեց, որ այս դեպքում էլ գործ ունենք Արևմուտքի կողմից կիրառվող երկակի ստանդարտների հետ: «Այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք այդպես բուռն արձագանքեցին Ղրիմի օրինական հանրաքվեին, սակայն այս հանցագործություններին որևէ արձագանք չկա»,- նշեց նա:

Բաբուխանյանն ընդգծեց, որ Թուրքիայի նման պահվածքը զարմանալի չէ, քանի որ այն Ցեղասպանություն իրականացրած երկիր է և ցանկացած պահի կարող է նույնը կրկնել: Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանությունը, շրջափակման մեջ է պահում Հայաստանը և չի դադարեցնում աջակությունն ահաբեկիչներին: «Հիշեցնեմ նաև, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին հայ սպային դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու գործում»,- ասաց Բաբուխանյանը՝ ընդգծելով, որ նման երկրի քայլերը ոչ մեկի համար զարմանալի պետք է չլինեն, և հարկավոր է համարժեք պատասխան տալ Թուրքիայի ագրեսիվ քայլերին:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրաե և «Ջեյշալ Իսլամե խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ լուրերը հակասական են: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: Նրանց ընդունել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]