Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանական բանակում ականի պայթյունից երեք զինծառայող են զոհվել

Ադրբեջանական բանակում ականի պայթյունից երեք զինծառայող են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սահմանային Ֆիզուլիի շրջանում հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ են զոհվել ու վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, շփման գծում ականի պայթյունի հետևանքով զոհվել են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ Նովրուզ Աբդուլլաևը, Սեյֆադդին Քերիմովը և կապիտան Ջեյհուն Օրուջալիևը: Հաղորդվում  նաև, որ մի քանի զինծառայողներ ստացել են ծանր վնասվածքներ:

2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 22 զինծառայող. 17-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 7 զինծառայող ինքնասպանություն են գործել, 3-ը` մահացել հիվանդությունից, 3-ը զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարի հռտևանքով, մեկը` հրազենային կրակոցից, շուրջ 30 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]