Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերգեյ Մանասարյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Սերգեյ Մանասարյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Տոմաշ Պերնիցկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Մանասարյանը գոհունակություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակի կապակցությամբ, ինչի լավագույն վկայությունն է ՀՀ Նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցը և դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պերնիցկին վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-չեխական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]