Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքները համատեղ հայտարարություն են տարածել Քեսաբի դեպքերի վերաբերյալ

Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքները համատեղ հայտարարություն են 
տարածել Քեսաբի դեպքերի վերաբերյալ

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքների ներկայացուցիչները, մարտի 29-ին բուլղարական սահմանային Ռուսե քաղաքում կայացած միջհամայնքային հանդիպման ժամանակ, խոր անհանգստություն են հայտնել մարտի 21-ին հայաբնակ Քեսաբ քաղաքի եւ շրջակա բնակավայրերի վրա իսլամական ծայրահեղական խմբավորումների հարձակումների կապակցությամբ, որոնց հետեւանքով տեղի հայ բնակչությունը մեկ դարի ընթացքում արդեն որերորդ անգամ ենթարկվում է հալածանքների, բռնությունների եւ տեղահանության։ Հավաքի մասնակիցներին սա հիշեցրել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը, հատկապես, որ գրոհայինները Սիրիա են թափանցել Թուրքիայից՝ անարգել հատելով թուրքական հսկողության սահմանային անցակետերը։

Այս տագնապահարույց վիճակի շուրջ եւ ի պաշտպանություն Քեսաբի հայության, Ռումինիայի եւ Բուլղարիայի հայ համայնքների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, Մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներին, Եվրոպայի խորհրդին, Եվրոպական միությանը, քաղաքակիրթ մյուս պետություններին, այդ թվում` Ռումինիայի եւ Բուլղարիայի կառավարություններին, խստագույնս դատապարտել Սիրիայի հայ փոքրամասնության նկատմամբ ծայրահեղական խմբավորումների բռնությունները, հետաքննել այդ գործողություններին երրորդ երկրների մասնակցության փաստերը, պաշտպանել Քեսաբի հայկական բնակչությանը եւ գործուն միջոցներ ձեռնարկել Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, դիվանագիտական ուղիներով Ռումինիայի խորհրդարանի եւ կառավարության ուշադրությունն է հրավիրվել հարցի վրա: Ռումինահայ համայնքը նույնպես Քեսաբի շուրջ ծավալվող իրադարձությունների եւ տեղի հայության տառապանքների ու անելանելի դրության վերաբերյալ դիմել է ռումինական իշխանություններին: Սենատոր Վարուժան Ոսկանյանը եւ պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը վաղը` ապրիլի 1-ին, պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ Ռումինիայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների լիագումար նիստերում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]