Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Սարի աղջիկ» նախագիծը կնկարահանի հայկական ազգային տարազով տղամարդկանց

«Սարի աղջիկ» նախագիծը կնկարահանի հայկական ազգային տարազով  
տղամարդկանց

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարի աղջիկը հայկական երգ է» նախագիծը շարունակում է հանդես գալ նախաձեռնություններով` հայկական  համանուն երգը ադրբեջանա-թուրքական սեփականաշնորհումից փրկելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախաձեռնությունից` նախագիծը Photo Atelier Marashlyan Retro կազմակերպության ու «Տերյան  մշակութային կենտրոն»-ի հետ համատեղ իրականացնելու է տղամարդկանց անվճար ֆոտոնկարահանում՝ հայկական ազգային տարազով: Նկարահանումը տեղի կունենա մարտի 9-ին:  Այցելուների համար մուտքն ազատ է:

Նախաձեռնողների կարծիքով` սա նաև յուրահատուկ անակնկալ է կանանց մեկամսյակի առթիվ: (Ժամը 14:00-15:00-ի սահմաններում ցանկացողները կարող են ներկայանալ Վերնիսաժին կից Tufenkyan Historic Yerevan հյուրանոց, Հանրապետության փողոց 48):

Հունվարին դուդակահար Տիգրան Կարապետյանի նախաձեռնությամբ «Սարի աղջիկ» ժողովրդական երգը  ձայնագրվել է հայկական ազգային երաժշտական գործիքների` դուդուկի, զուռնայի, քանոնի, թառի նվագակցությամբ: 

Նախագիծը 2013 թվականի վերջին հանրության դատին էր հանձնել երգիչ Անդրեի կողմից ձայնագրված երգը, սակայն այս տարի կանխատեսվում է, որ այն կներկայացվի նաև այլ անվանի կատարողների կողմից: Նրանց անունները դեռևս չեն հրապարակվում, սակայն ձայնագրման աշխատանքներն արդեն ընթանում են:

Այժմ «Ֆեյսբուք»-ում նախաձեռնությանը հետևում է շուրջ 2765 օգտագեր: Նախագծի մասնակիցների թիվը գերազանցել է 100-ը: Նախաձեռնությունը ստեղծել է նաև sari-aghjik.com կայքը, որտեղ հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկատվություն երգի հայկական արմատների և նախագծի ընթացիկ նորությունների մասին:

«Սարի աղջիկ» երգը հայտնի էր Թուրքիայի հայաբնակ գավառներում դեռևս 19-րդ դարում: Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները երգը երգում են աշխարհի տարբեր երկրներում: Երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են: Միայն հայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում մեղեդու կառուցվածքին, իսկ թուրքերեն ու ադրբեջաներեն թարգմանություններում (վերնագրված է «Սարի գելին») անհամապատասխանություն կա: Այս երգը հայկական են համարում նույնիսկ Թուրքիայում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]