Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանկավարժական համալսարանում բացվել է Անդրանիկ Օզանյանին նվիրված ցուցադրություն

Մանկավարժական համալսարանում բացվել է Անդրանիկ Օզանյանին նվիրված 
ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր աբովյանի անվ. Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի այցելուները փետրվարի 21-ից սկսած՝ մեկ շաբաթ շարունակ ականատես են հոբելյանական հերթական ցուցադրությանը: Զորավար Անդրանիկի ծննդյան տարեդարձին ընդառաջ՝ ցուցափեղկերում են հայտնվել բազմաթիվ գրքեր, մենագրություններ, տարբեր տարիների հրատարակություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՊՄՀ պաշտոնական կայքը, ցուցահանդեսի կարևորագույն մասն են կազմում 1916 թվականի փետրվարի 26-ին ՀՅԴ կուսակցության հայտնի գործիչ Խաչատուր Կարճիկյանի` Թիֆլիսից զորավար Անդրանիկին գրված  նամակի բնագիրը,  բանաստեղծ Հովհաննես Շիրազի՝ «Ելավ Անդրանիկ...» և «Անդրանիկի սուրը» բանաստեղծությունների, ինչպես նաև Անդրանիկի մասին հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի կարծիքի բնագրերը:

 Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի կարծիքով՝ նման ցուցադրությունները կարևոր են երիտասարդների՝ հատկապես ապագա մանկավարժների համար. «Վաղվա սերունդներին կրթող մանկավարժները պետք է հստակ իմանան իրենց անկախությունն ու պատմությունը կերտող ազգային գործիչներին. դա հայրենասիրությամբ  դաստիարակվելու արդյունավետ միջոց է»,- ասել է նա:

Գրադարանի տնօրենը նկատում է՝ չնայած ցուցադրության առաջին օրն է, սակայն այցելուների պակաս չի զգացվում:

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին, Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]