Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գագիկ Եգանյանը խորհուրդ է տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու սահմանված կարգը

Գագիկ Եգանյանը խորհուրդ է տալիս պահպանել  ՌԴ  տարածք մուտք գործելու,   
այնտեղ գտնվելու և աշխատելու սահմանված կարգը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ՌԴ մեկնելու մտադրություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս նախօրոք պարզել իրենց մուտքն արգելված Է տվյալ երկիր, թե ոչ: ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետը պատասխանել է ՀՀ քաղաքացիների` Ռուսաստանի Դաշնություն մուտքի ընթացակարգերի թեմայի առնչությամբ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:  

-ՀՀ  քաղաքացիները վերջերս դժվարություններ են ունենում Ռուսաստանի Դաշնություն  մուտք գործելիսԻնչո՞վ են պայմանավորված այդ դժվարությունները:

-Ռուսաստանի Դաշնությունը  վերջին շրջանում խստացրել  է օտարերկրյա  քաղաքացիների նկատմամբ վարվող  քաղաքականությունը  և կիրառվող պրակտիկան, ինչի արդյունքում, միայն 2013թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում արգելվել  է 500 հազար օտարերկրյա քաղաքացիների (որոնց  թվում  են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները)  մուտքը  Ռուսաստան` 3-5  տարի ժամկետով: 

-Ովքե՞ր  են հայտնվել  այդ ցուցակներում:

-Այն անձինք,  ովքեր խախտել  են Ռուսաստանի  միգրացիոն օրենսդրության պահանջները (օրինակ` 7 -օրյա  ժամկետում հաշվառվելու փոխարեն  հաշվառվել  են  ավելի  ուշ, կամ  90 օրից  ավել են գտնվել  ՌԴ-ում  և  այլն)  կամ  էլ կատարել  են  2  և  ավելի  վարչական իրավախախտում: Ընդ  որում, անձի կողմից  կատարված խախտման փաստն  ի հայտ  է  գալիս  Ռուսաստանի  տարածքից դուրս  գալիս:

Դրանից  ելնելով  խորհուրդ  ենք  տալիս  ՌԴ  մեկնելու մտադրություն  ունեցող  ՀՀ  բոլոր քաղաքացիներինառավել  ևս  նրանց,   ովքեր  կասկածներ  ունեն, որ  իրենց մուտքը կարող  է արգելված   լինել,    մինչև  տոմս  գնելը այցելել Ռուսաստանի Դաշնային  միգրացիոն ծառայության (ФМС) պաշտոնական կայքէջի http://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000 բաժինը, և  մուտքագրելով  անհատական տվյալները` պարզել իրենց մուտքն  արգելված Է թե՞ ոչ

-Ի՞նչ  է  անհրաժեշտ անել  Ռուսաստանի Դաշնություն  մուտք գործելիս  և  դրանից  հետո: 

-ՌԴ  մուտք գործելիս  օտարերկրյա  քաղաքացիներին տրվում  են միգրացիոն  քարտեր:  Անհրաժեշտ  է լրացնել միգրացիոն  քարտի  երկու  բաժինները «А» և «В»:  Եթե  դուք  մուտք  եք  գործում  ՌԴ  աշխատելու նպատակով,  ապա  քարտի  «մուտքի նպատակը (цель вьезда)» մասում անհրաժեշտ  է  ընդգծել  «աշխատել (работать)»  բառը, հակառակ պարագայում  դուք  աշխատելու իրավունք  չեք  ստանա:  ՌԴ  սահմանը  հատելիս   միգրացիոն  քարտի  «В»  մասը  վերադարձվում  է  ձեզ,  որը  պետք  է  պահել  մինչև  ՌԴ  տարածքից  դուրս  գալը: Քարտի  այդ  մասի  վնասվելու կամ  կորստյան  դեպքում  դուք պարտավոր  եք  3 օրվա  ընթացքում այդ  մասին հայտնել  ФМС -ի ձեր  գտնվելու  վայրի մոտակա տարածքային մարմնին,  քարտի  կրկնօրինակը  ստանալու համար:

Ռուսաստանի  Դաշնություն  մուտք գործելուց  հետո 7  աշխատանքային օրվա ընթացքում,  անկախ  այցելության  նպատակից  և տևողությունից,   անհրաժեշտ  է  հաշվառվել  ФМС -ի  ձեր  գտնվելու  վայրի  տարածքային մարմնում:  Միգրացիոն  հաշվառման կանգնած լինելու  փաստը  հաստատվում է   Տեղեկացման «Уведомления»  թերթիկի  կտրված մասի առկայությամբ  որի  վրա  համապատասխան  նշում կա:

Եթե  դուք  մուտք  եք  գործել ՌԴ  հարազատներին  այցելության, զբոսաշրջության  և  այլ  նպատակներով,  ապա  2014թ. հունվարի  1-ից  սկսած  կարող  եք  ՌԴ-ում գտնվել   գումարային առումով  90  օր`  յուրաքանչյուր  180  օրվա ընթացքում:  Այլ  կերպ  ասած  89-րդ  օրը  դուք  պարտավոր  եք  լքել   Ռուսաստանի տարածքը  և  կարող  եք  այնտեղ  վերադառնալ  միայն  90 օր   հետո:  Այս   կարգը խախտելու   համար   նախատեսվում  է   ՌԴ  մուտք  գործելու  արգելք  3  տարի  ժամկետով: 

Եթե դուք  մուտք  եք  գործել  ՌԴ  աշխատելու նպատակով  ապա  պետք  է  ձեռք  բերեք   աշխատանքի  թույլտվություն  կամ հավաստագիր (патент): Այս  դեպքում  Դուք հնարավորություն   կունենաք օրինական  ճանապարհով ՌԴ-ում  գտնվել 3 ամսից  ավելի  երկար` մինչև  1 տարի  ժամկետով:  Աշխատանքի  թույլտվություն  ստանալու համար  անհրաժեշտ  է  դիմել   ФМС -ի ձեր  միգրացիոն հաշվառման վայրի   տարածքային մարմին:  Աշխատանքի  թույլտվության  տրամադրման դիմումի  հետ  միասին  դԴուք  պարտավոր  եք ներկայացնել  բժշկական տեղեկանք այն  մասին  որ    չեք  տառապում թմրամոլությամբ և շրջապատի  համար  վտանգ  ներկայացնող  ինֆեկցիոն հիվանդություններով (այդ հիվանդությունների  ցանկը հաստատում  է ՌԴ  կառավարությունը), ինչպես  նաև  հավաստագիր ՄԻԱՎ  վարակի  բացակայության մասին: Այն բժշկական հաստատությունների  մասին, որոնք տրամադրում  են  նման տեղեկանքներ ձեզ  կիրազեկեն ФМС-ի տարածքային  ստորաբաժանումում: Իսկ патент  ստանալու համար (որի  դեպքում չի պահանջվում բժշկական տեղեկանք) նույնպես  անհրաժեշտ է  դիմել ФМС-ի տարածքային  ստորաբաժանում:

Այսպիսով, անցանկալի  հետևանքներից,  այն է`   հետագայում  ՌԴ  մուտքի  արգելքից  խուսափելու  նպատակով,  խորհուրդ  ենք  տալիս  պահպանել  ՌԴ  տարածք  մուտք  գործելու,   այնտեղ  գտնվելու  և  աշխատելու  համար  սահմանված  կարգը: Այն իր  մեջ  ներառում  է  հետևյալը` միգրացիոն   քարտի «В» մասի  պահում  մինչև  ՌԴ  տարածքից դուրս  գալը, հաշվառում ՌԴ  մուտք գործելուց հետո 7  աշխատաքանյին  օրվա ընթացքում, աշխատանքի  թույլտվության կամ պատենտի ձեռք  բերում մինչև 90-րդ  օրը լրանալը, հակառակ պարագայում ՌԴ-ից  մեկնում  մինչև  90-րդ  օրը:

 -Կա՞ն  արդյոք  խմբերում  վրա չեն տարածվում  վերոհիշյալ  պայմանները:

-Նշված   կարգը   չի  տարածվում այն օտարերկրյա  քաղաքացիների  և  քաղաքացիություն չունեցող  անձանց  վրա  ում` նշված  90 օրյա ժամկետը լրանալու օրը տրամադրվել  է  ժամանակավոր բնակության  թույլտվություն, կամ  կացության կարգավիճակ,  կամ  ընդունվել  են   ժամանկավոր բնակության  թույլտըվության տրամադրման  վերաբերյալ  նրանց դիմումն  ու  այլ փաստաթղթերը: Այս  կարգից  կարող  են խուսափել նաև բարձր  որակավորում ունեցող  մասնագետները, ՌԴ-ում հավատարմագրված լրագրողները, ՌԴ կրթական հաստատություններում  սովորող  ուսանողները և  ՌԴ  առողջապահական հիմնարկներում բուժում  անցնող  օտարեկրյա  քաղաքացիները  պայմանով  որ  նրանք  ունեն  իրենց  կացությունը հաստատող  համապատասխան փաստաթղթեր:

Ու՞մ կարելի  է  դիմել  վերոհիշյալ  խնդիրների  վերաբերյալ  լրացուցիչ  տեղեկատվություն  ստանալու համար:

-Լրացուցիչ  տեղեկատվություն  ստանալու համար  կարելի  է դիմել`

  • ՀՀ  տարածքային կառավարման նախարարության   միգրացիոն պետական ծառայություն

Հասցե` Երևան, Հրաչյա  Քոչար 4; հեռախոս` 22-49-25; կայք- էջ` www.smsmta.am 

  • ՀՀ  աշխատանքի  և  սոցիալական  հարցերի  նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության  միգրացիոն ռեսուրս  կենտրոններ  

Հասցե`  Երևան, Խորենացի 213:  հեռախոսներ` 57-46-80; 57-47-80

Հասցե` Աշտարակ, Ն. Աշտարակեցի 7: հեռախոսներ (0232)3-52-33; 3-52-93

Հասցե`  Իջևան, Վասիլյան 2;  հեռախոսներ` (0263)3-15-67;3-11-39 

  • «Մարդը կարիքի մեջ»  չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության  և  Հայ օգնության միության  կողմից, ՀՀ աշխատանքի  և սոցիալական  հարցերի  նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության  զբաղվածության  տարածքային կենտրոններին  կից  ստեղծված միգրացիոն ռեսուրս  կենտրոններ  

Հասցե`  Արմավիր, Աբովյան 137;  հեռախոս` 094 -96- 00-39

Հասցե`  Արտաշատ, Իսակով 47;  հեռախոս` 093-97-00-69

Հասցե`  Վայք, Շահումյան 14;  հեռախոս`    094-94-01-16

Հասցե`  Գորիս, Մ.Մաշտոց 3;  հեռախոս` 093-93-05-56 

  • Ռուսաստանի Դաշնային  միգրացիոն ծառայություն

Կայքէջ`  www.fms.gov.ru   ընտրել`  Обращения граждан  այնուհետև Электронная форма приема обращений (Интернет-приемная) հղումը` http://www.fms.gov.ru/treatment/form/ կամ փոստային  եղանակով նամակ ուղարկելով  107078, г. Москва, Боярский пер., д. 4.  հասցեով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]